• English
  • Հայերեն
ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Վիրտուալ շրջայց
    • Կայքեջի ողջույնի ուղերձ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ՍԾՏՀ կազմակերպություն
  • ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահություն
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Կայքեջի ողջույնի ուղերձ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է ՍԾՏՀԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

09 հուլիսի, 2024

Հուլիսի 9-ին կայացել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Հայաստանի գործող նախագահության, ավագ պաշտոնյաների կոմիտեի, ՍԾՏՀ հարակից մարմինների և Միջազգային մշտական քարտուղարության համակարգման առցանց հանդիպումը, որի ընթացքում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները և միջոցառումների օրացուցույցը:

Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման գործում ներառական տնտեսական համագործակցության և առևտրի դյուրացման դերակատարությունը: Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ սերտորեն համագործակցելու ՍԾՏՀԿ մշտական միջազգային քարտուղարության, անդամ երկրների և հարակից մարմինների հետ՝ կազմակերպության արդյունավետությունը բարձրացնելու և տարածաշրջանի երկրների միջև տնտեսական համագործակցությունն ամրապնդելու նպատակով: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

57/10, Cumhuriyet Caddesi, Elmadag-Taksim,Istanbul, Turkey
Հեռ.` +90 212-225-67-59
armmissionbsec@mfa.am

ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: